Խաշի պատրաստումը և ավանդազրույցը

                              

   Ինչպես գիտենք Գյումրին հարուստ է իր խոհանոցով։ Գյումրվա խոհանոցն իր մեջ պարունակում է բազմատեսակ ուտեստներ։ Մենք այսօր կխոսենք Գյումրվա խաշի մասին։ Այս ուտեստը համարում եմ տղամարդկանց ուտեստ: Ըստ վարկածի այս ուտեստի անունը առաջացել է խաշել բառից։

Այս ուտեստի վերաբերյալ կա մի հետաքրքիր ավանադազրույց։ Հնում երբ մեծահարուստները մորթում էին կենդանիներին վերցնում էին միսը, իսկ ոտքերը՝ դեն նետում։ Աղքատները վերցնում էին ոտքերը պատրաստում հատուկ եղանակով և ուտում վաղ առավոտյան, որպեսզի ոչ ոք չտեսնի։

Լուսանկարը` newsarmenia
Գյումրվա խաշի պատրաստման եղանակն անցել է դարեր և այսօր պատրաստում են դարերից եկած ավանդական ու անփոփոխ եղանակով։ Այս ճաշատեսակը դասվում է գյումրեցիների սիրելի ճաշատեսակների ցանկին։ Այն հիմնականում մատուցում են վաղ առավոտյան՝ նախաճաշից առաջ կամ նախաճաշի փոխարեն։ Խաշի հետ հիմնականում մատուցվում են մանրացված սխտոր,բողկ,աղ,լավշ։ Ավանդույթին հոտևելով մարդիկ հիմնականում խաշն ուտում են ձմռանը։

Հիմնական բաղադրիչն է տավարի ոտքեր։ Օտագործում են նաև փորոք,սխտոր, աղ և կանաչի։ ոտքերը և փորոքը մաքրելուց հետո հարկավոր է, որ այն եփել 6-8 ժամ։ Սխտորը, աղը և կանաչին մատուցում են առանձին սեղանին ուտեստը համեմելու նպատակով։ Ավանդական այս ուտեստը տարածված է ոչ միայն Գյումրիյում։ Իսկ դո՞ւք երբևէ ճաշակել եք Գյուրվա խաշ։

  Հեղինակ` Սիմոնյան Մարիետա


                           

Комментарии

Популярные сообщения