7 Քար


                                                         

Հիմա ցանկանում եմ ներկայացնել հին հայկական ու մոռացված խաղերից մի քանիսը: Առաջինը խաղը որը ցանկանում եմ ներկայացնել 7 քարն է: Նախկին սերունդը շատ է խաղացել այս խաղը, ցավոք ներկայումս այն շատ չեն խաղում ու 7 քարը էլ չունի իր նախկին տարածվածությունը: Հնում երեխաները այս խաղը խաղացել են վահանների մասերով: Այն համարվում է ռազմական խաղ: 7 քարը խորհրդանշում է հայերի պայքարը թշնամիների դեմ, ու ցույց է տալիս այն ինչպես են օտարները փլուզում ու ավիրում մեր բերդներն ու ամրոցները, սակայն մենք կարողանում ենք դուրս քշել հակառակորդին ու վերականգներ մեր ամրությունները: Այս խաղը նաև ընդգծում է հայերի ազգասիրությունը, քաջությունն ու հայրենասիրությունը:

Լուսանկարը՝ avagyanp.blogspot.com

Այն խաղում ենք 10-20 մասնակցով, ավելի շատ բակում կամ դաշտերում:

Համեմատաբար տափակ 7 քարեր իրար մոտ ենք դնում: Բաժանվում ենք երկու խմբի և տեղի է ունենում խաղի ամենահավես պահը` վիճակահանությունը, որոշում ենք որ խումբն է քարերը հավաքելու: Առաջին խումբը գնդակով վազում է ու աշխատում է խանգարել մյուս խմբին, որպեսզի նրանք 7 քարերը դնեն իրար վրա: 

Եթե խաղի ընթացքում փախչող խմբի անդամներից մեկը կամ մի քանիսը չեն խփվում, այլ փախչելով գնդակից՝ շրջանցում են և կարողանում են ցրված յոթ քարերը շարել իրար վրա ու հաշվել մինչև 7-ը, փախչողները շահում են մեկ փալան: 

Երբ վազողները նետում են գնդակը, մնացածը աշխատում են գլուխները փախցնել գնդակից, սակայն ում, որ հաջողվում է այն բռնել օդի մեջ մինչև գետնին կպնելը, ապա այս դեպքում գնդակ բռնող խումբը շահում է մեկ փալան:

Անձամբ ես չեմ խաղացել յոթ քար խաղը, ու շատ եմ ցավում դրա համար: Սակայն այս խաղը խաղացել են իմ նախնիները, իմ ծնողները:

                                                                                   ՀեղինակՀարություն Պապիկյան

Комментарии

Популярные сообщения