Գյումրվա խաղերը

                                           

Եկեք բոլորս միասին վերհիշենք մեր Հայկական խաղերը, որոնք մի ժամանակ մենք կամ մեր ծնողները իրենց ընկերների հետ խաղացել են բակերում: Այդ խաղերից շատերը հայկական չեն, բայց ժամանակի ընթացքում ու որոշ հանգամանքների շնորհիվ հայտնվել են մեր կյանք ու դարձել մեզ շատ հոգեհարազատ ու սիրելի: Կարծում եմ Ձեզնից յուրաքանչյուրը հիշում է բակում խաղացած բոլոր խաղերն ու մասնակիցներին, հատկապես հարամ(դաղալ) խաղացողներին, որոնց հետ ոչ մի մարդ չէր ուզում խաղալ:

Բայց կա՞ն ու գոյություն ունե՞ն բուն հայկական խաղերը, ինչպես տարբերել ու իմանալ, ո՞ր խաղն ունեն օտար ծագում ու որո՞նք են դրանք: Այս հարցի պատասխանը հիմա կպարզենք միասին:

Ցավոք սրտի խաղերից շատերը մոռացվել են, իսկ շատերն էլ քիչ են խաղացվում: Հայկական խաղերի նպատակը արմատներին վերադառնալն է, որոնք համարվում են ոչ նյութական ժառանգություն:

Հնում այս խաղերի մասին շատ է գրվել, սակայն պատմությունների մեծամասնությունը չեն պահպանվել:  Որոշ խաղեր էլ ապագա սերունդներին փոխանցվել են բանավոր տեսքով` պատմելու ձևով: Հնում ընտանիքի ավագները սիրել են իրենց տան ջահելներին սովորեցնել ու պատմել իրենց ժամանակվա խաղերի մասին: Այս ավանդույթը ներկայումս շատ տարածված չէ, սակայն նոր սերունդի մեծ մասը ավանդական խաղերի մասին իմացել են, իրենց ծնողների զավեշտալի, հավես պատմություններից:

Դեռ անհիշելի ժամանակներից հայերն իրենց երեխաների ուրախացնելու ու ֆիզիկապես լավ պատրաստելու համար կազմակերպել են բազմատեսակ խաղեր: Այդ խաղերից շատերի միջոցով ապահովվել է երեխաների ու երիտասարդների զարգացումը, օրինակ՝ մի խաղը զարգացրել է մտավոր, իսկ մյուսը ֆիզիկական հատկությունները: Հետաքրքիրն այն է, որ  հին Հայաստանում տղաներն ու աղջիկները այդ խաղերը խաղացել են միասին: Այսինքն հնագույն ժամանակներից Հայաստանում տղաներն ու աղջիկները առանձնացված(տարանջատված) չէին, սակայն աշխարհի գրեթե բոլոր երկրներում տղաներն ու աղջիկները միշտ առանձին էին:

Հին Հայաստանում կար մի ավանդույթ, որ այդ խաղերից մեկում, եթե տղան պարտվում էր, նա իրավունք չուներ փեսացու կոչվելու: Մեծերն ասում էին.
«Էլ ինչ տղամարդ, որ վաղը չկարողանա պաշտպանել սեփական կնոջը, ընտանիքն ու նույնիսկ հայրենիքը:»

Մենք ունեցել ենք հարսանեկան, կրոնական խաղեր, սակայն հայկական խաղերի մեծ մասը մեր բախտի բերումով ու պատմա-քաղաքական իրադարձությունների արդյունքում մարտական բնույթի են կրել: Հայ ժողովուրդը այս մարտական խաղերից ամենաշատը խաղում էր գոտեմարտերը, ինչպիսիք են՝ գյուլաշը, կոխը, քյուշտիկը, ուջան, յարխուշտան և այլն: Այս բոլոր խաղերը շատ նման են ժամանակակից ըմբշամարտից: Գոտեմարտերը տարածված են եղել թե Արևելյան, թե Արևմտյան Հայաստանում: Դրանցից ամենահետաքրքիրը հարսանեկան կոխն էր: Հին Հայաստանում, երբ փեսան տուն էր հասնում, տղայի ծնողները կեղծ կոխ էին բռնում:

Լուսանկարը՝ avagyanp.blogspot.com


Գոտեմարտերի ժամանակ, երբ կինը հաղթում էր, նա ամուսնուց պահանջում էր հպատակություն, իսկ ամուսինն էլ պարտավոր էր ենթարկվել կնոջը: Հայկական ռազմական խաղերից ամենատարածվածը «Յոթ քար»-ն էր: Հնում այն խաղացել են վահանի կտորներով, ու նրանց նպատակը եղել է իրար վրա շարել յոթ քարերը, այսինքն պայքարել թշնամու դեմ ու կառուցել ամրոց կամ բերդ: Այդ յոթ քարերը խորհրդանշել են հայերի քաջությունն ու հայրենասիրությունը:

(Խաղի կանոնները մանրամասն կբացատրեմ հաջորդ փոստում:) Կան նաև մի շարք խաղեր, որոնք ժամանակի ընթացքում, մասնավորապես՝ սովետական տարիներին են մտել մեր խաղերի թվի մեջ: Ինչպիսիք են, օրինակ` բոլորս իմացած Գործնագործ կամ Բադերի որսորդ խաղը: Հետաքրքիրն այն է, որ այս խաղը բոլորին հայտնի է Գործնագործն անունով, սակայն հայերը չեն օգտագործում ճիշտ անունը ու ասում են ռուսերեն տարբերակը:


Ժողովուրդը նաև շատ էր սիրում ու խաղում էր Աղջիկ փախցնոցի խաղը: Այն լայն տարածում ուներ ժողովրդի մեջ: Կարծում եմ մարդկանց մեծամասնությունը իրենց բակերում խաղացել են այդ խաղը: Աղջիկ փախցնոցին բացահայտում էր, թե բակում ով ում է հավանում, ու կային մարդիկ, որոնց զոռով էին ընտրում: Այս խաղը վերջանում էր այն ժամանակ, երբ թաղում պրծնում էին գեղեցիկ աղջիկները:

Սեփական կարծիք


Ըստ իս շատ կարևոր է պահպանել ու զարգացնել ազգային խաղերը, ինչպես նաև այդ խաղերը փոխանցել սերնդեսերունդ: Հենց այդ ազգային խաղերի, պատմությունների արդյունքում է, որ մենք մինչև հիմա գոյություն ունենք ու ունենք մեր սեփական, հարուստ պատմությունն ու մշակույթը: Իհարկե ես այս թվարկված խաղերից խաղացել եմ ընդամենը մի քանիսը, ու ցավում եմ դրա համար, քանի որ ներկայիս սերունդը անցել է վիրտուալ(համակարգչային, օնլայն) կյանքի, ուշադրություն չդարձնելով մեր անցյալի խաղերի, ոչ նյութական մշակութային ժառանգության վրա: Ապագայում ցանկանում եմ լայն գործունեություն ծավալել, ու օգնել մեր ազգին պահպանել իր սեփական, թանկ արժեքները, քանի որ դրանք ունեն դարերի պատմություն, իսկ որոշ ազգեր նույնիսկ չունեն նոռմալ մշակույթ ու այս ամենի համար նախանձում են մեզ: Բայց ավաղ հայ ժողովրդի միայն մի մասն է գիտակցում ու հասկանում ինչ վտանգների ու մարտահրավերների առջև է կանգնած հիմա հայկական մշակույթը, մասնավորապես հին հայկական խաղերը: Հին հայկական խաղերը ամեն մեկը, առանձին-առանձին ունեցել են իրենց նշանակությունը, ու զարգացրել են մարդուն թե՛ ֆիզիկական և թե՛ մտավորություն կարողությունները: Մենք հիմա կանգնած ենք մշակույթի կարևոր մի մասի կորստի շեմին, որը ավաղ էլ հետ բերել չի լինի: Պահպանեք մեր մշակույթը՝ հատկապես խաղերն ու արժեքավորը, քանի որ այն ոչ նյութական ժառանգություն է: Ի դեպ մոռացա նշել, հայկական մշակույթը յուրահատուկ է իր կառուցվածքով, հնությամբ ու ավանդույթներով, և ոչ մի ազգ չունի այդքան զարգացած մշակույթ ինչպես մենք, դրա մասին նույնիսկ վկայել են հույն, պարսիկ, ասորական, արաբական պատմիչներն ու փիլիսոփաները:


                                                                                        ՀեղինակՀարություն Պապիկյան

Комментарии

Популярные сообщения