Քաղցրացրեք ձեր օրը այս բաղադրատոմսով

Գյումրին ոչ միայն իր ճաշատեսկներով է հայտնի, այլ նաև քաղցրավենիքներով։ Գրեթե բոլորը սիրում են քաղցր և անուշաբույր աղանդեր։ Այդ պատճառով որոշեցի այսօր խոսել Գյումրու ավանդական քաղցրավենիքներից մեկի՝ շաքար-լոխումի մասին։
լուսանկարը՝ domashnyaya-kulinariyaԱյն պատրաստվելու համար հարկավոր է վերցնել կարագ և հարել 10-15 րոպե ավելացնելով շաքարի փոշի։ Ընթացքում ավելացնել նաև կաթը, սոդան և զաֆրան հարել 10 րոպե։Քիչ-քիչ ալյուր ավելացնել։ Այս զանգվածը երկար հունցելուց հետո պետք է ստացվի համասեռ խմոր։ Հունցելուց հետո կտրատել տալով որոշակի տեսք։ Այն շարել յուղով պատված տապակի մեջ։ 10-20 րոպե եփել նախապես տաքացված ջեռոցում 180 աստիճանում։ Ջեռոցից հանելուց հետո վրան լցնել շաքարի փոշի։
Բաղադրիչների քանակը՝
Ալյուր – 500 գ
Սոդա – 1/4 թ/գ
Շաքարի փոշի – 3/4 բաժակ
Կաթ – 3/4 բաժակ
Զաֆրան – 1/4 թ/գ
Կարագ – 6-8 ճ/գ
Բուսայուղ՝ տապակի համար
Շաքարի փոշի՝ վրան շաղ տալու համար – 1 ճ/գ
Հեղինակ` Մարիետա Սիմոնյան


Комментарии
Отправить комментарий