Պանրխաշի պատրաստումը

 



Այսօր կխոսենք պանրխաշի մասին, որը հին հայկական ուտեստ է: Այս ճաշատեսկի ստեղծումը կապված է Շիրակի դաշտավայրի հետ: Այն պատրաստում են լավաշով,չեչիլ պանրով և սոխառածով: Չեչիլ պանրի առանձնահատկության շնորհիվ այս ճաշատեսկը ավելի համեղ է ստացվում,իսկ լավաշը յուրօրինակություն է հաղորդում:

                                                              լուսանկարը՝ facebook

Այս հրաշալի ուտեստը պատրաստելու համար անհրաժեշտ է`
1-2 հատ չոր լավաշ

200 գ չեչիլ պանիր

2-3 գլուխ սոխ

50 գ կարագ

Վերցնել խոր ափսե շերտ-շերտ շարել լավաշը և չեչիլը: Շարել այնքան մինչև ափսեն լցվի: Այնուհետև սոխը մանր կտրատել լցնել նախապես տաքացված կարագի վրա: Երբ արդեն սոխառածը պատրաստ է ավելացնել եռացրած ջուր: Ստացված զանգվածը ավելացնել լավաշի և պանրի վրա: Երբ լավաշը փափկում է այն կարելի է հմտեսել:

Եթե երբևէ չեք փորձ էլ այս ճաշատեսկը ապա անպայման փորձեք և կիսվեք ձեր կարծիքով:


Հեղինակ` Մարիետա Սիմոնյան

Комментарии

Популярные сообщения