Կլասս

Ներկայումս համակարգչային խաղերը բակային խաղերին մղել են երկրորդ պլան: Այն իր լայն տարածումը չունի ինչպես նախկինում: Այն համարվում էր աղջիկների ամենասիրելի խաղերից մեկն ու խաղացողների մեծամասնությունը աղջիկներ էին:
Այն համարվում է օտար ծագում ունեցող խաղ: «Կլասս»-ը մտել է հայկական խաղերի շարքի մեջ սովետական ժամանակաշրջանում: Համաձայն որոշ աղբյուրների 1960-ականներից հետո: Այս խաղը խաղում են բոլորը երեխայից մինչև միջին տարիքի(40-50) մարդիկ, ու շատ մարդիկ տեսնելով գծված «կլասս»-ը չեն կարողանում թաքցնել իրենց հիացմունքն ու խաղալու ցանկությունը:
Նրանք կավճով գետնին գծում էին քառակուսիներ, որից կազմված էր «կլասը», ու այդ քառակուսիների մեջ թվեր էին գրում: Խաղացողն վերցնում էր տափակ ու հարմար քար, հետո այն քցում էր ըստ թվերի հաջորդականության և մեկ ոտքի վրա՝ թռնում մինչև վերջ, ինչից հետո նույն ձևով հետ էր գալիս, փորձելով չկպնել գծերին:
Հաղթում էր նա, ով ամենաարագն ու առաջինն էր անցնում բոլոր քառակուսիների միջով ու ստեղծում իր համար «տուն» կլասի մեջ: Այս խաղը նույնիսկ հնարավոր է մենակ խաղալ, սակայն ըստ մասնակիցների դա ձանձրալի է, ու ավելի հավես է, երբ շատ մասնակիցներով են խաղում:
Ինչպես խաղալ` խաղալու համար պետք են կավիճներ, ասֆալտից ճանապարհ ու փոքր քարեր: Խաղացողների թիվն անսահմանափակ է:
Լուսանկարը՝ blognews.am
Զարգացնում է մի քանի հատկություններ` Ճկունություն, ճշգրտություն, կենտրոնանալու ունակություն և թվերի ճանաչում (եթե խաղացողները երեխաներ են):
Հեղինակ` Հարություն Պապիկյան



Комментарии
Отправить комментарий