Գործնագործ

Այս խաղը ֆուտբոլից հետո բակերում տարածված ամենահավես ու ուրախ խաղերից մեկն էր: Այն ի սկզբանե հայկական խաղ չէ, ու դարձել է հայկական մշակույթի մաս միայն սովետական տարիներին: Հետաքրքիրն այն է, որ այս խաղը բոլորին հայտնի է գործնագործն անունով, սակայն հայերը չեն օգտագործում ճիշտ անունը ու ասում են ռուսերեն տարբերակը: 1980-ականներին այն ուներ շատ լայն տարածում ու այն խաղում էին գրեթե ամեն բակում: Գործնագործը նաև ուրիշ ձև անվանում են բադերի որսորդ:

Մինչև խաղը, խփողների ու խաղացողների միջև բաժանվում են վիճակահանության  կամ ինչպես ընդունված է ասել ցելայի միջոցով: Դրանից հետո նրանք բաժանվում են երկու հավասար խմբերի, մի խումբը բադեր, մյուսը` որսորդներ (կարող են լինել աղջիկների և տղաների կամ խառը խմբեր): Մի խումբը դառնում է խփողների խումբ, մյուսը` խաղացողների:



                                       Լուսանկարը` narinepapoyan.wordpress

Խփողները կանգնում են իրարից 10-20 մետր հեռավորության վրա, խաղացողները մտնում են շրջանի մեջ ու սկսում խաղալ: Խփողները սկսում են հերթով գնդակով խփել խաղացողներին: Ամեն անգամ, գնդակը մեկին կպնելուց հետո, խաղացողը դուրս է գալիս խաղից: Երբ խաղի մեջ մնում է մի խաղացող և կարողանում է մինչև տասը հաշիվը խաղալ, բոլոր խաղացողները մտնում են` խաղը շարունակելու, իսկ եթե մինչև տաս հաշիվը չի կարողանում խաղալ, իրենք դառնում են խփողներ, իսկ խփողները` խաղացողներ:

Եթե մեջտեղում կանգնածին հաջողվում է փախնել գնդակից, խաղը շարունակվում է, եթե նա բռնում է գնդակը, ապա հավելյալ «կյանք» կամ ինչպես ասում են փալան էր ստանում, իսկ եթե գնդակը խաղացողին էր կպնում, խաղացողը փոխարինվում էր մյուսով կամ թիմերը դերերով փոխվում էին: Խաղն պրծնում էր այն ժամանակ, երբ մութը ընկնում էր կամ գնդակի տիրոջը կանչում էին տուն՝ հաց ուտելու:


ԽԱՂԻ ԿԱՆՈՆԵՐԸ. Բադերին գնդակով կարելի է խփել ցանկացած ձևով, սակայն խփողն իրավունք չունի մտնելու շրջանագծի մեջ կամ կանգնել շրջանագծի վրա: -Կարելի է խփել այն գնդակով, որը բռնված է օդից. գետնից վերցրած գնդակով չի կարելի խփել: Մի հարվածով խաղից դուրս է գալիս միայն մեկը խաղացող:

Սեփական կարծիք 


Գործնագործը մանկության իմ ամենասիրած խաղերից մեկն էր: Այս խաղը այնքան էր դուրս եկել. որ մինչև 13 տարեկան անդադար, թե՛ դպրոցում, թե՛ բակում խաղում էի: Սակայն հիմա ժամանակի ընթացքում, երբ ամռանը երեկոյան դուրս եմ գալիս տանից, կամ անցնում եմ մի բակով, կարելի է ասել գրեթե չեմ տեսնում երեխաների, ովքեր խաղում են այս խաղը, ու սա շատ ցավալի բան է: Այս խաղը յուրովի է տպավորվել իմ հիշողության մեջ քանի որ այն խաղացել եմ Բաղրամյան Պողոտայում, 2015 թվականին: Այդ ժամանակ պայքարում էինք լույսի գնի թանկածման դեմ: Գործնագործ նաև խաղացել ենք Թավշյա հեղափոխության` Գյումրիից Երևան քայլերթի, Ֆրանսիայի հրապարակը շրջափակելու ժամանակ: Պետք է խոստովանեմ, որ այդ զգացողություններն ամենահավես ու անմոռալին են, ու ամենալավը այն է, որ այդ զգացողությունները կապված են ազգային խաղի հետ, որը կանգնած է մոռացման շեմին:
                
                                                                                        ՀեղինակՀարություն Պապիկյան

Комментарии

Популярные сообщения