Հեքիաթային գաթայի պատրաստման մասին

                                                                       
Այ՜ո,  վերջապես կծանոթանանք իմ ամենասիրելի քաղցրավենիքին` Գյումրվա Յաղլի գաթային:Յաղլի գաթան Գյումրու ավանդական խաղցրվենիքներից է : Գաթայի անվանումը կապում են Արևմտյան Հայաստանի Յաղլի-Մուսա գյուղի հետ:


Այս գյուղի բնակիչները հեռանալով իրենց գյուղից բնակվել են Գյումրիում և իրենց հետ բերել են իրենց գաթան: Գնալով այն ներգրավել է Գյումրու ավանդական խոհանոցում:

Հնում կար մի ավանդույթ ըստ որի գաթայի մեջ դնում էին մետաղադրամ և ում բաժին էր ընկնում մետաղադրամը այդ տարին նրա համար հաջող էր լինելու:

լուսանկարը՝ lamitech
                   

Յաղլի գաթա պատրաստելու համար հարկավոր է`

1. 1-1.5կգ ալյուր

2. 250գ հալած յուղ կամ փափուկ կարագ,

3. 20գ չոր խմորիչ,

4. 0.5 թգ աղ,

5. 500գ ջուր:

Խորիզը`

1.1կգ ալյուր,

2.1ճգ աղ,

3.1ճգ շաքարավազ,

4.300գ հալած յուղ կամ կարագ,

4. 1պտղունց վանիլին:

Խմորի շերտավորման համար`

1.300գ հալած յուղ կամ կարագ,

2. 4 ձվի դեղնուց գաթայի երեսին քսելու համար:
Պատրաստման եղանակը`

30-40 աստիճան կես բաժակ ջրի մեջ հարկավոր է ավելացնել աղ և 1 թ/գ շաքարավազ: Խառնել զանգվածը և թողնել որպեսզի հասունանա: Ալյուրը լցնել բրգաձև , մեջը ավելացնել դրոժ, յուղ կամ կարագ, ձու և հունցել այնքան մինչև խմորը դառնա փափուկ:

Այն թողնել 30-40 րոպե հասունանալու համար: Այդ ընթացքում պիտի պատրաստենք խորիզը : Այն պատրաստելու համար հարկավոր է յուղը հարել այնուհետև ավելացնել շաքարավազ, աղ և ալյուր: Զանգվածը տրորել մինչև դառնա փխրուն:

Այս ընթացքում արդեն հասունացաց խմորը դնել սեղանին, հունցել և բաժանել 500գրամանոց գնդերի: Գնդերը գրտնակել: Խմորի շերտերին քսել 1-1.5սմ հաստությամբ հալած յուղ : Շերտավորման այս գործողությունը կրկնել 4-5անգամ:

 Գունդը գրդնակել: Կենտրոնում դնել խորիզը, ծայրերը միացնել, ձեռքերով տափակեցնել,նախշեր անել, քսել ձվի դեղնուց և 30-40րոպե թխել տաք ջեռոցի մեջ մինչև գաթան ստանա հաճելի գույն: Վստահ եմ ձեզ դուր կգա:

Հեղինակ` Սիմոնյան Մարիետա

Комментарии

Популярные сообщения